▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի մեկնաբանությունը ձոներգ նվիրող աշակերտի մասին, մեղմ ասած, «կռուտիտի» ժանրից էր

Նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը Հովիկ Աբրահամյանին ինքնամոռաց ձոներգ նվիրող աշակերտի փաստին, մողմ ասած, «կռուտիտի» ժանրից էր, ինչը ընդհանրապես բնորոշ է ՀՀԿ-ին: Աշոտյանը 180 աստիճանով շեղվել էր փաստի բուն բովանդակությունից եւ մարդկանց արձագանքներում արծարծված հիմնական ասելիքից ու բարձրացված մտահոգություններից, ներկայացնելով այնպես, իբր այդ դեպքից դժգոհողները մեղադրում են աշակերտին ու նշում է, թե խնդիրը աշակերտը չէ: 

Այո, խնդիրը աշակերտը չէ եւ ինչքան գրություններ եմ կարդացել, դրանց մեծ մասում չեմ տեսել, որ մարդիկ մեղադրեին ու կենտրոնանային աշակերտի վրա: Խնդիրը «բարի ավանդույթների» վերականգնումն է, որը իր թեթեւ ձեռքով անում է ՀՀԿ-ն, խնդիրը այն մթնոլորտն ու միջավայրն է, որ որը ձեւավորում է ՀՀԿ-ն՝ ընտրությունների ժամանակ չեբուրաշկաների միջոցով ձոներգեր նվիրելով միակ իմաստուն առաջնորդին, տարբեր միջոցառումներում, առօրյայում քծնանքի ու շողոքորթության շքահանդես կազմակերպելով՝ ի փառս ղեկավարների, շեֆերի: Սա այդ դեպքն էր՝ շատ մեծ դոզայով...

Համլետ Կիրակիոսյան

Հիշեցնենք, որ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հյուրընկալվել են  Երևանի թիվ 119 ավագ դպրոցում՝  վերջին զանգի արարողությանը: Իսկ տեսանյութը, որտեղ աշակերտներից մեկն ասմունքում է, քննարկման թեմա է դարձել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին