▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով և ինչու է ուզում անվանարկել Անանիա աբեղա Ծատուրյանին

asekose.am-ը երեկ, "Կուսանոցներ Հայաստանո՞ւմ" վերնագրով մի բավականին ուշագրավ հոդված էր հրապարակել -հեղինակ (Սերգեյ Առուստամյան), որտեղ հոդվածագիրը խոսում է նախ, այսօր Առաքելական Եկեղեցում կուսանոցների անհրաժեշտության մասին, ապա նաև "չի մոռանում" ցեխի հերթական քանակը նետել ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ վերջինիս գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանի, Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի կողմը, և "հեզասահ կերպով" գովասանքի խոսքեր շռայլելով Կորյուն աբեղա Առաքելյանի, Տեր Հարություն քահանա Դարբինյանի հասցեին: առաջին հայացքից կարծես որևէ արտառոց բան չկա. և թեմատիկան է, ես կասեի չափազանց "ծեծված", և բովանդակությունն է հանրածանոթ. ի վերջո այսօր ով չի ալարում Առաքելական եկեղեցու կողմը քար է նետում շփոթելով կառուցողական առղոջ քննադատությունն ու սրտացավ վերաբերմունքն ուղղակի "փառքի ակնթարթի" հետ: Սակայն մեզ գրավեց սույն հոդվածում շոշափված որոշ հարցեր, որոնց ուղղությամբ էլ փորձեցինք լրագրողական փոքրիկ հետաքննություն անցկացնել, ուսումնասիրել անցած տարիների հրապարակումները, ինչպես պաշտոնական, այնպես էլ մինչև իսկ բամբասանքի մակարդակի, նույնիսկ հետաքրքրվեցինք պտտվող ասեկոսեներով ու արդյունքում ստացվեց մի բավական ուշագրավ պատկեր, որը և կշարադրենք ստորև: Եկեղեցական շրջանակներին ու հատկապես Էջմիածնին մոտ կանգնած մարդիկ այս հոդվածին թռուցիկ հայացք նետելիս նույնիսկ կհասկանան, թե "ինչն ինչոց է"` սկսած հոդվածի գրվելու շարժառիթներից, մինչև գործող անձանց ու հերոնսերի անունների շոշափումն ու չբացառվող պատվերը: Բանն այն է, որ տարիներ շարունակ Առաքելական եկեղեցու մեջ գոյություն է ունեցել բավական հզոր շարժում, որ իրենց գլխավորող անձի` Տեր Հարություն Դարբինյանի անունով հաճախ կոչվում է նաև տերհարությունականներ: Այն ավելի շատ նույնիսկ կարէլի է համարել Եկեղեցու մեջ գոյություն ունեցող կուսակցության, կամ աղանդի` այն էլ տոտոլիտար աղանդի, քանի որ այս շարժման մեջ ներգրավված բոլոր անձինք անվերապահ հնազանդություն ու հավատարմություն են հայտնում Տեր Հարություն Դարբինյանին բոլոր հարցերում: Վազգեն Կաթողիկոսի գահակալության վերջին տարիներին, որ համընկավ անկախության առաջին տարիների հետ, այս հոսանքը ինչպես նաև ժամանակին հայտնի "Եղբայրակցականների" հոսանքը ինչ որ դրական գործեր կատարեց: Սակայն այն փաստը միայն, որ շարժումը որպես այդպիսին նախ "անլեգալ" է և ապա առկա է առաջնորդի հանդեպ փաստացի անձի պաշտամունք, այն շատ շուտով եղբայրակցական հոսանքի նման ընկավ ինքնահիացքի մեջ ու թեև այսօր շարունակում է պահել իր կապը Առաքելական Եկեղեցու հետ, սակայն փաստացի կերպով վերածվել է “ադմինիստրատիվ հերձվածի”: Ժամանակին շատ եկեղեցականներ, ինպես քահանաներ այնպես էլ բարձրաստիճաններ, որոնք այսօր էլ պաշտոնավարում են ինչպես Էջմիածնում, այնպես էլ թեմերում ու նույնիսկ թեմակալ առաջնորդներ են, Էջմիածնի տարբեր բաժինների վարիչներ, անցել են Տեր Հարությունի և նրա կնոջ` Ջուլիայի “թրի տակով”: Այդ տոտալ շարժումը դեռ երկար կշարունակվեր եթե մի քանի տարի առաջ երևան չգային մի շարք հանգամանքներ, որոնք կստիպեին ներկայիս կաթողիկոսին փիլոնազուրկ անել Տեր Հարություն Դարբինյանին: Թե ինչ հանգամանքներ, վստահ եմ հոդվածագիր Սերգեյ Առուստամյանը տեղյակ է, ուստի ինչպես ես այնպես էլ ինքը, եթե սիրում ենք Եկեղեցին, սրտացավ ենք Էջմիածնի հանդեպ, չենք բարձրաձայնի: Տեր հարությունի այդ փիլոնազրկությունից հետո վերջինիս շատ “ձեռնասուններ” հենց Էջմիածնի եկեղեցականներից երես դարձրեցին նրանից: Վերջիններս հայտնի են “երկարամորուքներ” անունով, բավականին լավ կազմակերպված են ու միասնական են, ունեն համայնական գիտակցություն: Կարելի է ասել այս շարժումն ստացավ մահացու հարցած, թեև դեռ ունի բավականին ռեսուրսներ` ինչպես մարդկային, այնպես էլ նյութական ու նաև ունի իրեն աջակից հեղինակություն ունեցող անձինք, ովքեր էլ թերևս աջակցում են ու թույլ չեն տալիս, որ Գարեգին Բ-ն վերջնական կերպով նրան կարգալույծ հռչակի: Այսօր եթե գնաք Էջմիածին քաղաք որևէ եկեղեցի, այնտեղ կարող եք տեսնել տերհարությունականներին հիմնականում Ս Գայանե վանքում. նրանք աչքի են ընկնում երկար մազ-մորուքներով: Ի դեպ մինչ այսօր էլ հենց բուն Էջմիածնի ներսում, հատկապես վերջին տարիներին ձեռնադրված եկեղեցականների մեջ բավականաչափ կան այս շարժմանը պատկանողներից, որոնք ասում են, թե ներսում իսկ ունեն իրենց` կարելի է այսպես անվանել` տեղական նշանակության ԳՈՒՐՈՒՆ: Անանիա աբեղա Ծատուրյանն հավանաբար տեր Հարությունի ու Ջուլիայի այսպես ասած “թրի տակով անցած” ու այժմ երես դարձրած եկեղեցականներից է, ու այս հոդվածով հավանաբար նախկին ԳՈՒՐՈՒՆ կամ նրա արբանյակներն ու շրջապատը փորձում են վրեժ լուծել Անանիա աբեղայից շրջանառության մեջ ներդնելով մի հոդված և փորձելով “փչացնել” նրան: Չենք բացառում որ արդեն նշված տեղական նշանակության ԳՈՒՐՈւ-ն էլ կամ նրա “ենթականերից մեկը” կարող է լինել այս հոդվածի պատվիրատուն, կապված այն հանգամանքի հետ, թե որքանով են նկատում Անանիա աբեղային որպես մրցակից իր կամ իրենց համար և արդյոք կա նկրտում հետագայում ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՎԱԶԱՆԱԿՐԻ պաշտոնին հայտնվելու համար, հատկապես, որ վերջին շրջանում Էջմիածնում բալանսը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, խախտվել է հօգուտ երկարամորուքների:

 

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին