▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձվի մեծությամբ կարկուտը զգալի չափով վնասել է Լոռու մարզի մի շարք գյուղերի բերքը

Նախօրեին Լոռու մարզում տեղացած ձվի չափերի հասնող կարկուտը զգալի վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը: Գյուղացին կրկին կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Առանձին վայրերում բերքից բացի վնասվել են նաև տների տանիքներ:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել համայնքերի ղեկավարների հետ՝ ճշտելու վնասի չափը:

Ագարակ գյուղում կարկուտի հասցրած վնասները բավական շատ են: Վնասվել է կարտոֆիլի, եգիպտացորենի, գարու բերքը, բանջարանաբոստանային կուլտուրաները:  Համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանն արդեն հաշվարկել է վնասի չափը: Այն հետևյալ պատկերն ունի.  

Կարտոֆիլ՝

40 հա- 70 տոկոս

20 հա-40 տոկոս

20 հա- 30 տոկոս

Աշնանացան ցորեն՝

75 հա-գրեթե 100 տոկոս

100 հա-40-45 տոկոս

Եգիպտացորեն՝

10 հա-30-40 տոկոս

Գարի՝

2 հա-40-50 տոկոս

Ինչ վերաբերում է բանջարանաբոստանային կուլտուրաներին, որոշ վայրերում բերքը վնասվել է, որոշ վայրերում՝ ոչ:

Ագարակում  տանիքներ չեն վնասվել: Պարոն Բարխուդարյանի խոսքով՝ գյուղի մոտակայքում գործող հակակարկտային  կայանները երևի մի փոքր փրկել են այդ առումով:

Վնասի հաշվարկը ներկայացվելու է մարզպետարան: Գյուղապետի  խոսքով՝  երեկ գյուղնախարարն այցելել է Ագարակ՝  իրավիճակին անձամբ  ծանոթանալու:  

 Իսկ ահա Լոռի Բերդ համայնքի ղեկավար Խաչատուր Բալայանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ համայնքում վնասները համեմատաբար քիչ են:

«Իհարկե, վնասներ կան, սակայն դրանք չեն  հաշվարկվել, քանի որ այնքան  թեթև են, որ կարիք չկար անգամ հաշվարկելու: Մենք որևէ մեկի չենք դիմելու»:

Գյուղապետի խոսքով՝ Ագարակի մշակովի հողատարաքծները քիչ են և հիմնականում այն վայրում են, որտեղից սկսվել է կարկուտը, այդ պատճառով քիչ են վնասվել:

«Մշակովի հողատարածքներում կարկուտը փոքր չափերի   է եղել՝  և գրեթե անձրևի նման: Իսկ տնամերձերում մի քանի մարգ, մի քանի սածիլ է վնասվել, այնպես որ դիմելու անհրաժեշտություն չկար»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը՝ lorinews.am-ի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին