Ինչպես տեղեկացրել էինք, երեկ ժամը 23.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում արջ է նկատվել: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք:
Կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե արջը ում է պատականում:
Նրա խոսքով` կենդանին այժմ Կենդանաբանական այգում է, և տիրոջ հայտնվելուց հետո, միգուցե պահեն:
Խոսելով արջի վիճակից` Կենդանաբանական այգու մամուլի քարտուղարն ասաց, որ կենդանին սթրեսային վիճակում է: