▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապակու կտոր բրնձով փլավի մեջ` «Մոսկվիչկայում» «գերի էին վերցրել» լրագրողների. armlur.am

armlur.am-ը գրում է, որ կայքի  թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից: Պատճառն այն է, որ ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձրով փլավի մեջ armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել, ինչի պարզաբանման նպատակով տեսախցիկով «զինված» այցելեց խանութ, ինչից հետո կայքի աշխատակիցները զանգահարել են խմբագրություն և հայտնել են եղելությունը: Նրանք արդեն 20 րոպե է՝ սուպերմարկետի նկուղում են: Լրագրողներից պահանջում են ջնջել լուսանկարներն ու տեսաձայնագրությունը, և միայն դրանից հետո նրանց ազատ կարձակեն: Հիշեցնենք, որ սուպերմարկետների այդ ցանցը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքին:

Կայքը խոստանում է մանրամասները ներկայացնել շուտով: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին