▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը կարող է տեղափոխվել Հայաստան

A1plus.am-ը գրել է. Ռուսաստանում վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննությունը շարունակվում է։ Հարցաքննվում են տուժածները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը։

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուն, ապա ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցի՝ տեղափոխման խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

«Իսկ դատաքննության ավարտի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Դատաքննության մինիմալ ժամկետը կես տարի է, բայց կարող է ձգձգվել մինչեւ մեկ տարի կամ ավելի»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին