Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր որովայնի հատվածում դանակահարությունից ստացած վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը:
Ըստ shamshyan.com կայքի, երիտասարդին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
«Փաստինֆո»-ն գրում է, որ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեն են, որ դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, սակայն կատարողի մասին ոստիկանությունն այս պահին տեղեկություն չունի:
Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Վանուշ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել բավական ծանր վնասվածքներով, մի քանի օրգանի պատռվածքներով: Նրան վիրահատել են, հեռացրել են փայծախը: «Այս պահին հիվանդի վիճակը ծանր է, բայց գիտակցություն ունի»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում