shamshyan.com-գրում է, որ Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մասով քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Նուբարաշեն 11 փողոցի 12 շենքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ 53-ամյա Սմբուլ Հովհաննիսյանը, հայտնել է, որ իր տղան դանակահարության հետ կապ չունի, և կան վկաներ, ովքեր պնդում են, որ դանակահարությունը կատարել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, ով նույնպես՝ ըստ Ս. Հովհանիսյանի հայտարարության, դեպքից հետո իրավապահներից թաքնվում է. «Ես պատրաստ եմ իմ տղային ներկայացնելու քննչական մարմնին, սակայն չունեմ երաշխիք, որ Օսիպյանը չի փորձի պաշտոնական դիրքը օգտագործելով իր եղբոր տղային ազատել կատարած հանցանքի համար ու ամեն ինչ բարդել տա տղուս վրա, չնայած ես հավատում եմ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքին ու վստահ եմ՝ բարեփոխված ոստիկանությունը օբյեկտիվ քննություն կկատարի և իսկական մեղավորը, ով Օսիպյանի ազգականն է, պատասխան կտա իր արածի համար»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում