galatv.am-ը գրում է, որ Վալերի Օսիպյանը զրույցում նշել է, որ ինքը տեղյակ չէ, որ իր եղբորորդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երեւանի փոխոստիկանապետից հետաքրքրվել են, թե հիմա՞ էլ է շարունակում պնդել, որ դանակահարողը իր եղբորորդին չի եղել: Արձագանքն այսպիսին է եղել. «Քննությամբ կպարզվի»:
Վ. Օսիպյանը ասել է, որ շատ լավ է ճանաչում իր եղբորորդուն եւ կարծում է, որ ինքը նման հանցագործության չէր գնա, բայց եւ շեշտում է, որ քննությամբ ամեն ինչ կպարզվի: Ինչ վերաբերում է մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ եք արդյոք միջամտել, որպեսզի ձեր եղբորորդին «ջրից չոր» դուրս գա, Վ. Օսիպյանը ասել է հետեւյալը. «Ինչի՞ համար միջամտեմ, ո՞ր թիվն է, որ միջամտեմ: Ու՞մ համար միջամտեմ, օրենք կա, եւ հետո մեղավոր կողմ կլինի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ինչումն է խոսքը գնում: Չկա նման բան, չի եղել եւ չի էլ կարող լինել, որ գնդապետ Օսիպյանը փորձի միջամտել: Ոչ մի ձեւով ոչ ուզում եմ, ոչ ցանկություն եւ ոչ էլ իրավասություն ունեմ»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում