Այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Մանրամասները ճշտելու համար ընթանում է նախաքննություն։
Նշենք, որ սա 2014-ի հունիս ամսվա մեր առաջին երկու մարտական կորուստներն են։