Բանկից իմանում եմ, որ իմ հաշվին կալանք են դրել,որովհետև տուգանք չեմ մուծել: Հարկադիրից շատ սիրալիր ասում են 10 000 դրամ, հինգ տուգանքը, հինգ մեր ծառայության գինը: Ասում եմ, բայց ինձ ծանուցում չի եկել, որ տուգանք ունեմ և եթե չեմ մուծել պետք է եռապատկվի,այսինքն 5-ը դառնա 15 000: Ասում են ճիշտ եք քանի,որ ծանուցում ձեզ չեն ուղարկել դրա համար էլ երևի չեն եռապատկել, բայց մեզ ՝այսինքն հարկադիր ծառայություն ուղարկել են, այնպես, որ պետք է մուծեք, որ կալանքը հանենք:
Էլ չեմ ասում, որ օրենսդրության հստակ պահանջ է` կալանք կարող է դրվել միայն բռնագանձվող գումարի չափով այլ ոչ ողջ հաշվի վրա:Պարզվում է բավական շատ նման դեպքեր կան,ով ներվեր կքայքայի չի մուծի,ով մուծեց՝ էլի լավա:Մտածում եմ մարդ ինչ վիժվածք պետք է լինի, որ նման ձևով իր քաղաքացիներից փող պլոկի:
Ու վերջիվերջո կա՞ այս խայտառակ վիճակի պատասխանատու, թե քանի՞ փող է գալիս լավ է: