Համացանցում քննարկվող՝ ավտոքարշակի միջոցով տեղափոխվող ավտոմոբիլի սեփականատիրոջը երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Նշված փաստով Ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում վարչական ակտը կբեկանվի, իսկ համապատասխան ծառայողը կենթարկվի կարգապահական տույժի:
Նշենք, որ նման քննարկումների առիթ էր դարձել համացանցային օգտատեր Վահագն Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը և լուսանկարը, որը նա մակագրել էր հետևյալ ձևով.
«Մեքենաս էվակուատրի վրա արագության գերազանցման ակտ է եկել»