Երբ նայում ես համշենահայերին ուրախություն և ցավ ես ապրում: Ցավ ես ապրում,որ քո ազգի մի հատվածը յուրօրինակ գերության մեջ է, վատ ես զգում ինչպես վատ կզգայիր,եթե ընտանիքիդ անդամներից մեկը լիներ գերության մեջ: Թեկուզ մահմեդականացած, բայց հայ մնացած համշենցիները ուրախացնում են նրանով,որ գրեթե չեն խառնել իրենց արյունն օտարների հետ և կարելի է ասել, որ բյուրեղյա մաքրությամբ պահել են մեր գենետիկան.նրանց նայելիս տեսնում ես հին հային,որը ուներ կապույտ,կամ կանաչ աչքեր,շեկ մազեր:
Համշենահայերն ինձ համար քննադատության առարկա չեն մահմեդական դառնալու համար, որովհետև նրանք կրոնն են փոխել, բայց ոչ ազգը,նրանք պահպանել են իրենց սովորույթները և համշենահայ բարբառը: Ինձ համար համշենահայերը պակաս նախընտրելի չեն քան արտասահմանում ապրող որոշ քրիստոնյա հայեր,որոնք ոչ հայերեն գիտեն,ոչ ձգտում են սովորել,ոչ հայկական կենցաղ ունեն,ոչ հայ մշակույթի կրող են: Համշենահայերը մյուս հայերից միայն կրոնով են տարբեր: