shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին:
Վերջինս երեկ՝ կեսգիշերին ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Քոթանջյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: