▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսաբն ազատագրվա՞ծ է

Օօօ սենսացիա ` Քեսաբն ազատագրված է:

Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ վերնագրեր եմ հանդիպում շատ հայկական լրատվական կայքերում,այդ թվում և սփյուռքահայ որոշ կայքերում:

Ինչքան հեշտ ենք մենք հավատում,երբ ցանկալին իրականության հետ ենք համատեղում:

Գրում են,որ սիրիական բանակը արդեն Քեսաբի հրապարակում Սիրիայի դրոշն է վեր բարձրացրել,բայց ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա սիրիական կողմից ,իսկ սոց ցանցերում,կամ լրատվական կայքերում չկան ապացույցներ՝նկարներ և տեսագրություններ:

Այո, շատ մոտ է սիրիական բանակը Քեսաբում հաղթանակին,բայց այն դեռ Քեսաբի կենտրոնում չէ,նամանավանդ ,որ Քեսաբի կառուցվածքն այնպիսին է,որ կենտրոնը հարաբերական հասկացություն է:

Եկեք չտրվենք զգացմունքներին և չտարածենք այն ինչը չկա,բայց հաջողություն մաղթենք սիրիական բանակին,որը շատ մոտ է հաղթանակին.Քեսաբի մերձակա բարձունքներն է վերահսկում և Քեսաբի մատույցներում է:

 

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին