Զվարթնոցում կազմակերպված «մրցանակաբաշխությունն» ու «ֆուրշետը» մեկնաբանում են որպես «կորպորատիվ» միջոցառում ու դա ներկայացնում են որպես համապատասխան օրենքի հետևանք: «Միջոցառում»` կիսամերկ մարդկանց ներկայությամբ ու փարթիներին հատուկ տեխնիկայով:
Զարմանալու բան չկա երևի, որովհետև, եթե թույլտվություն տվողներն ու մասնակիցները գիտակցեին, թե Զվարթնոցը իրենից ինչ է ներկայացնում, դժվար նման քայլերի դիմեին: Հակառակ դեպքում` ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ տարբերություն չկա, թե այդ «միջոցառումը» Զվարթնոցում կանցկացվեր, թե ցանկացած այլ սրբավայրում, այդ թվում` Մայր Աթոռում: Բացարձակապես տարբերություն ՉԿԱ: Նույն սրբապղծությունն է: