▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է ակնարկում Ռուբեն Վարդանյանը իր մեկնաբանության մեջ

Արդեն մի քանի օր է հասարակությունը ալեկոծված է Զվարթնոցի տաճարի տարածքում տեղի ունեցած փարթիի պատճառով: Ակտիվ քննարկումներ են ծավալվում սոցցանցերում, ԶԼՄ-ները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում, դատապարտողական խոսք հնչեց Եկեղեցու կողմից: Այսօր արդեն հրապարակվեց գործարար Ռուբեն Վարդանյանի պարզաբանումը, ում անունն էր շոշափվում և վերջինիս կողմից տարիներ շարունակ ղեկավարած «Տրոյկա Դիալոգ» ընկերության: Նախ ներկայացնենք Ռուբեն Վարդանյանի պարզաբանումը. «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների հրաժեշտի «պարահանդեսի» շրջանակներում, Հայաստանի մշակույթի նախարարության համապատասխան կառույցների կողմից հաստատված տարածքում անցկացվել է բարեգործական երեկո-աճուրդ` տաղանդավոր ֆինանսիստ-ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է 250 մարդ ամբողջ աշխարհից, որոնցից շատերն առաջին անգամ էին այցելել Հայաստան` իրենց ընտանիքների անդամների հետ միասին: Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ եւ այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան «Տրոյկա Դիալոգի» գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը «Տաթեւի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի եւ Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են: Միեւնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ զանգվածային միջոցառման կազմակերպումը զերծ չի մնացել կապալառուի կողմից թույլ տված ցավալի թերություններից: Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, եւ կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը":

Հիմա ամփոփենք այն մեսսիջները, որոնք ուղարկել է որոշակի հասցեատերերի հայ գործարարը.

ա. Ես բարի նպատակով եմ քեֆ կազմակերպել, որը քեֆ չի եղել այլ պարահանդես

բ. Պարահանդեսը եղել է ընտանիքավոր մարդկանց միջոցառում

գ. Իմ հյուրերը եղել են իմ դոնորները, իմացի` փող տվողները, որոնց տված փողից ուտում եք նաև դուք, իմացի հասցեատերերը

դ. Իմ վրա հարձակվելուց առաջ հիշեք, որ ես եմ ֆինանսավորում «Տաթեւի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի եւ Հայաստանում մեր այլ նախագծեր

ե. Ինչու եք միայն ինձ հիշում հիշեք նաև մյուսներին, ովքեր այդտեղ քեֆ-ուրախություն են անցկացնում

զ. Ամեն դեպքում ես ներղություն եմ խնդրում դրսևորված ակնհայտ ոչ պատշաճ պահվածքի պատճառով, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են եղել դրանք` հյուրեր թե սպասարկող անձնակազմ:

Այժմ էլ փորձենք պատասխանել պարոն Վարդանյանին:

Նմանատիպ մասսայական միջոցառումը, լինի դա պարահանդես, քեֆ կամ այլ բան, չի կարելի կազմակերպել վանական համալիրում,անկախ այն հանգամանքից թե այն կանգուն է փլված, գործող թե ոչ:

Այն սրբավայր է ու որպես սրբավայր պահանջում է, թեկուզ լռելյայն ու անպաշտպան, նույնիսկ խոցելի, եթե հանձնված է մեր Մշակնախի խնամատարությանը, պատշաճ վերաբերմունք իր հանդեպ: Այն Աստծո տուն է ու որպես այդպիսին առնվազն սրբապղծություն է նման միջոցառումներ կազմակերպելը: Զարմանալի է ու տարօրինակ, որ այդքան պարզ ճշմարտությունից տեղյակ չեք ու եթե այդքան է ձեր քրիստոնեական գիտակցությունը որպես հայ, որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած ժողովրդի ներկայացուցիչ, որպես աշխարհի ամենահին Եկեղեցու հետևորդ, ապա ինչպես եք դարձել Մայր Աթոռի Հոգևոր գերագույն խորհրդի անդամ:

Աստծո տունը ժամանցային օբյեկտից չտարբերող մարդու համար, որպիսին դուք եք այս պահի իմ ու հազարավոր ընթերցողների տպավորությամբ, կներեք, սակայն այդ տպավորությամբ եմ արդեն ձեզ պատկերացնում այսքանից հետո, արդեն ոչ միայն անձի բարոյական նկարագրի ու արժեքային համակարգի խնդիր է մնալ Հոգևոր գորագույն խորհրդի անդամությունը այլև հասարակական ու համազգային հարց է:

Այն որ պարահանդեսը եղել է ընտանիքավոր մարդկանց միջոցառում, ովքեր ենթադրում ենք, որ եղել են հարուստ մարդիկ, որպես ձեր դոնորներ, կուզեմ մի փոքր մանրամասն անդրադառնալ ու հիշել նաև սեփական փորձառությունիցս օրինակներ:

Ով ով, բայց դուք գոնե գիտեք, բարձրաշխարհիկ կյանքի նրբություններն ու հակառակ երեսները:

Նույնիսկ ամենաընտանիքավոր միջոցառումներին իր ուղղակի գործառույթներից բացի ասենք տուալետը նաև այլ գործառույթների վայր է դառնում որոշ հրավիրյալների համար, ովքեր այդ պահին արդեն ուզում են կնոջ երեխայի աչքից հեռու այլ «կայֆերի» մեջ խորասուզվել:

Ինքս հենց Մոսկվայում մի քանի նման միջոցառումների մասնակցել եմ ու մասնակցում եմ այսօր էլ ու լավ գիտեմ ռուսական ու եվրոպական կամ ամերիկյան էլիտայի կայֆերի բազմազանությունը սկսած «ում աչքդ խմեց» սեքսից մինչև նույնասեռ ու այլընտարնքային սեքս, «ասեղ» և այլն. պարզ ասած ամեն ինչ ցարական կամ հին հռոմեկան ու հին հունական արիստոկրատիայի «կայֆերի» ոճով մակարդակով ու ճաշակով: Ասեմ ավելին երբեմն շատ էլիտար կանանց աչք խմում էին մատուցող կամ հավաքարար տղաները: Սա էլ որպես պարզ հիշողություն որը կարծում եմ ձեր համար այնքան էլ նորություն չի, քանի որ գիտեք բարոյական տիպար անձնավորությունները հաճախ ինչպիսի հակառակ երեսներ են ունենում իրենց կյանքի մեջ: Հուսամ այս մասով ծավալվելու կարիք չկա:

Դա լավ է, որ ձեր դոնորներն են եղել. դե մարդկանցից փող պոկելու համար բերել եք Հայաստան` կայֆեր, կայծեր ու բոցեր անելու. սաունաների, ռեստորանների ու հյուրանոց-մոթելների աչքը լույս:

Բայց մի փոքր արդարացի չէ: Ով որ ուտում է ձեր դոնորների փողերից, ասենք օրինակ նույն Մշակնախը, իրենք լավ էլ «կրակն իրենց վրա են վերցնում” ձեզ ու ձեր փողաբեր հյուրերին ծածկելու համար ու այդպիսով վարձահատույց լինում: Էն խեղճ Հասմիկ Պողոսյանը դարձավ «տափաստանային թափառաշրջիկ» արդեն մի շաբաթ է էս «բազարների» պահով:

Այնպես որ տված փողը «աչքը կոխելու», կարիք չկա:

Հարգելի պարոն Վարդանյան, հասկանում ենք, որ բարեգործ եք ու մի քանի խոշոր ծրագրեր եք ֆինասավորում: Բայց կներեք, ձեր արածն էլ կոպեկի արժեք չունի, քանի որ արդեն դարձնում եք զանգակ կախում ճակատներիցս: Բոլորս էլ գիտենք բարեգործությունն ինչ բան է գիտենք նաև, որ արված բարեգործությունների դիմաց հարկային արտոնություններ են տրվում, գիտենք, որ հաճախ, ձեր մասին չէ խոսքն անշուշտ, բարեգործություններով փորձում են ծածկել հարկերից խուսափելը, դրամական միջոցների լվացումը և այլ մախինացիաներ:

Ոչ մեկս միամիտ չենք ու լավ ենք հասկանում, որ բարեգործությունը շինարարության նման «փող ուտելու» լավ տեղ է: Իսկ ասենք Դիլիջանի դպրոցով շատ մի վեր-վեր թռչեք: Կրթական բիզնեսը ահագին էլ եկամտաբեր բիզնես է: Ոչ էլ խռովկան երեխայի նման «մռութ արեք», թե միայն ձեզ ենք հիշել: Անցյալ տարի էլ մի բանկ էր նման բան կազմակերպել ավելի վատ օրի ընկավ: Հանգիստ եղեք դուք մենակ չեք: Իսկ այ ներողության պահով ապրեք հարգեցի իսկական տղամարդու ու լավ մարդու կեցվածք է:

Այս հատվածը միայն ասեիք հերիք էր, որ շարունակեինք հարգել ձեզ:

 

Նարեկ Գաբրիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին