▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովի ուշագրավ հայտարարությունները Բաքվում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան այցի շրջանակներում այսօր հայտարարել է, որ  Ադրբեջանը և Ռուսաստանը ստրատեգիական գործընկերներ են: Այս մասին գրում է apa-ն:

Լավրովն անդրադառնալով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշել է, որ ինչքան շուտ համաձայնություն լինի, այնքան լավ կլինի Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:  

Հանդիպման ընթացքում Լավրովը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը պետք չէ կապել ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Լավրովը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն պաշտոնապես չի հրավիրել Ադրբեջանին ԵՏՄ:  

«Սակայն մենք ուրախ կլինենք, եթե մեր գործընկերական հարաբերությունները զարգանան բազմակողմանի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում: ԵՏՄ-ն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական միությունն է, և այս ամսվա վերջին միությանը կմիանա նաև Հայաստանը: ԼՂ խնդիրը, սակայն, միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է: Գիտեք, որ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին այն սահմաններով, որով անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` ԱՀԿ-ին: ԵՏՄ-ին անդամակցելը և ԼՂ հակամարտության լուծումը միանգամայն այլ հարցեր են: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այսուհետ ևս կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: 




Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին