▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Էջմիածնում` վիրավոր է գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին. news.am

news.am-ը գրում է, որ  Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:  

Նույն աղբյուրի տեղեկություններով, երեկ, ժամը` 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ:

Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:

Հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը: Վերջինս ոտքի հրազենային վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 18-ի երեկոյան Էջմիածնում անհայտ անձը անկանոն կրակահերթ է բացել, սակայն լրացուցիչ տեղեկություն չեն տրամադրել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին