▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ–ադրբեջանական շփման գծում այսօր 2 զինծառայող է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը, որ այ-ադրբեջանական սահմանին՝ Արարատի մարզում զինծառայող է զոհվել: 

Ըստ տեղեկությունների` դիպուկահարի կրակոցից զոհվել է Զինված ուժերի շարքային, Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղի բնակիչ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  ևս մեկ զինծառայող զոհվել է ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում: 

 

Մարտունու տարածաշրջանում, թշնամու զինված խմբի դվերսիոն գործողությունը կասեցնելիս` զոհվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ բնակիչ 26-ամյա Նարեկ Պողոսյանը։ Նարեկ Պողոսյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանանի Բերդաշեն գյուղից է, հայրն` Արցախյան ազատարմատի մասնակից է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին