▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել.Վարդան Պետրոսյան.168.am

168.am-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի ընդհանոր իչավասոթյան դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում հրապարակվել է քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը: Փորձարարությանը մասնակցել էր գործով տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը:  Ըստ արձանագրության՝ Ա. Հակոբյանին առաջարկվել է ավտոմեքենան կանգնեցնել այն դիրքում, որտեղ «Նիվան» կանգնած է եղել մինչև վթարը: Ըստ արձանագրության՝ Ա. Հակոբյանը ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի հողածածկ տարածքում: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քննչական փորձարարությամբ հիմնավորվում է, որ ավտոմեքենայի՝ «Նիվա»-ի փոխանցման տուփը դրված է եղել հետընթաց ռեժիմի վրա: Ըստ նրա՝ վթարը եղել է բանուկ մասի վրա, «Նիվան» հետընթաց է կատարել դեպի Եղվարդ: Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարել է Վ. Պետրոսյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին