«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» ֆեսբուքյան նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
Իրավիճակը լարված է: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները ոստիկաններին թույլ չեն տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մուտքին մոտեցած և բերման ենթարկված երկու անձանց տանել բաժին։
Նշենք, որ Հանձնաժողովն այսօրվա նիստում նիստում որոշելու է էլեկտրաէներգիայի սակագինը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ իրավիճակը մնում է լարված։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները կանգնել են ոստիկանական մեքենայի դիմաց եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված երկու անձանց տանել բաժին։
Քիչ առաջ հարակից շենքերից մեկի բնակիչը վերեւից ջուր լցրեց ոստիկանների վրա։