ԻՔՍ ՖԱԿՏՈՐ-ի հետ կապված գրառումիս զուգահեռ նույն նյութը ֆեյսբուքով ուղարկեցի ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պարոն Կարեն Անդրեասյանին: Ի պաստասխան, ընդամենը հաշված րոպերներ անց պարոն Անդրեասյանը պատասխանեց` նշելով, որ իր լիազորությունների մեջ չի մտնում նման դեպքերի քննությամբ զբաղվելը և իմ ճշտող հարցին, թե իսկ ուր կարելի է դիմել, պարոն Անդրեասյանը պատասխանեց` ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ կամ ԴԱՏԱՐԱՆ: Կարծում եմ այս նախազգուշական գրությունից հետո հերթը արդեն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին կդիմենք կամ, եթե իրավական գնահատակնները պատշաճեն, ու գնահատվի, որ ՀՀ քաղաքացու արժանապխատվութան ստորացում կա, որը արգելվում է Սահմանադրությամբ, ապա հարկ եղած դեպքում կիդմենք ՀՀ Սահմանադրության պահպանման ու կատարման գլխավոր երաշխավորին: Իսկ այս պահին շնորհակալությունս եմ հայտնում պարոն Կ. Անդրեասյանին:
Օմբուդսմենն արձագանքել է X Factor-ի ժյուրիի անդամների մասին հրապարակմանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet