▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա տղան մահացել է հիվանդանոցում. գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ շաքարային դիաբետով հիվանդ է. yerkir.am

 yerkir.am-ը գրում է. 20-ամյա Մինաս Երեմյանը մոտ մեկ ամիս առաջ էր Հայաստան եկել` հարազատների մոտ հանգստանալու: Ռուսաստանի քաղաքացի էր: Սիբիրում ապրող տղայի համար այստեղի շոգն անտանելի է եղել, սկսել է քիչ ուտել ու ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է: Իսկ երեկ ավելի վատ է զգացել իրեն, տարել են Խարբերդի հիվանդանոց, սակայն այնտեղ չեն ընդունել, ասել են, որ պետք է տեղափոխել Երևան:

Մինասի բարեկամներից Պողոսը պատմել է, որ «Արմենիա» ԲԿ-ում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ տղան շաքարային դիաբետ ունի: Դրանից հետո տղան վատացել է, այնտեղից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Հարցին, թե արդյո՞ք բժիշկները տեղյակ են եղել, որ Մինասը շաքարային դիաբետ ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէ, չեն իմացել, որ ինքը շաքար ունի: Ինքն էլ չի իմացել, որ ինքը շաքար ունի: Բայց դա իրենց (բժիշկների–հեղ.) գործն ա, պետք է իմանան, նոր անեն: «Էրեբունի»-ում էլ հնարավոր ամեն բան անում էին, ես այնտեղ էի, տեսնում էի, էլի, որ ամեն ինչ անում էին… Ուզում էին էդ գլյուկոզան դուրս բերեին միջից, չդիմացավ»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին