Երևանի ավագանու որոշմամբ `մայրաքաղաքն այսուհետ կունենա նաև գլխավոր ռեժիսոր. այդ հաստիքը ներառվել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչությունում:
Ըստ ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի գլխավոր ռեժիսորի աշխատավարձը կազմում է 196 հազար դրամ:
Թե ով կլինի Երևանի գլխավոր ռեժիսորը` հայտնի կդառնա առաջիկայում, սակայն Asekose.am-ի տեղեկություններով` նախնական ընտրությունը կանգ է առել այն անձի վրա, ով վերջերս հիմնականում զբաղված է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների ստեղծագործական մասով:
վարչություն»Մշակույթի և տուրիզմի վարչություն»