▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ պիտի ես ավել վճարեմ, որ ՀԷՑ տնօրենը իմ քսաներեք տարվա աշխատավարձը ստանա մեկ ամսո՞ւմ

Եթե մեզ ասում են` քսան միլիարդ դրամի ճեղքվածք կա էներգահամակարգում, սակայն ՀԷՑ տնօրենը ստանում է ամսեկան քառասուն միլիոն դրամ աշխատավարձ, ուրեմն կներեք էլի, ինչի՞ համար ես պիտի վճարեմ, որ ինքը իմ երկու հարյուր վաթսուն ամսվա, այսինքն` մոտ քսաներեք տարվա հասանելիք աշխատավարձը ստանա մեկ ամսում: Այս դեպքում թող կրճատեն այս գերուռճացված հաստիքներն ու աշխատավարձի չափերը բերեն խելամիտ վիճակի ու տնտեսման միջոցով ճեղքվածքը փակեին: Ինչի՞ պիտի ես ավել գումար վճարեմ, որ ոմանք ամիսը քառասուն միլիոն ստանան: Չեն ուզում, թող չաշխատեն: Սա արդեն սոցիալական գերբևեռացում է ու հիպերանարդարություն:

Նարեկ Գաբրիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին