▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կանաչ գույնի հրթիռներ է արձակել` սահմանին պայթել են գազատարներ, այրվել տնամերձ այգիներ

 

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան ժամը 22։30-ին` Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ կանաչագույն լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և ընդգծել, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23.00-ին: Կրակոցները շարունակվել են մինչև ժամը 1:30-ը:
«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- ասել է նա:
Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակվում է մինչ այսօր:
«Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Քիչ առաջ մեր գյուղացի բնակիչը ուզում էր իր այգին էդ հրդեհից փրկի, կրակում են անընդհատ: Արդեն ոչ մեկն իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է»,- ասել է նա և հավելել, որ եթե կրակը երկար շարունակվի, հնարավոր է` մեծ նյութական վնաս հասցնի գյուղին:
aravot.am-ի փոխանցմամբ էլ՝ ունիսի 27-ի երեկոյան, ժամը 17. 30-ից մինչեւ 19-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գարիկ Աբազյանը հայտնեց, որ գնդակները դիպել են գյուղի տների եւ դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը: Գյուղապետի խոսքերով՝ այրվել է գյուղի արոտավայրերի 90 տոկոսը, անասուններն արածեցնելու տեղ այլեւս չկա: 
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեւել է ժամը 22-24-ը, գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի գազատարը պայթել է, այն այժմ վերականգնում են: Կամենդատյանն ասաց, որ հունիսի 28-ի առավոտյան մի քանի կրակոց է եղել, սակայն հիմա հանգիստ է: 
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից տեղեկացանք , որ գնդակոծությունը տեւել է ժամը 22. 15-ից մինչեւ 01.30-ը, ժամը 23. 35-ի սահմաններում անհայտ տիպի մի արկ է պայթել: Նա հայտնեց, որ ազերիների 2 գնդակները ընկել են մովսեսցիների բնակարան,մի դեպքում տան անկողին է վառվել: Մյուս դեպքում մովսեսցին անկողնուց ելնելով եւ քիչ անց վերադառնալով՝ տեսել է, որ ադրբեջանական գնդակը խոցել, շաղ է տվել իր բարձը, նրա բախտը բերել է: Գյուղապետն ասաց, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, սակայն ադրբեջանցիները սրում են իրավիճակը: «Առաջ որ մերոնք կրակում էին,նրանք ձենները կտրում էին, հիմա շարունակում են կրակել»,-ասաց Ա. Ավալյանը: 
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ a1plus.am-ի հետ զրյրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղի գազատարը. « Մի քանի տների տանիքները, պատերը, ապակիները, ահագին գույք վնասվել է, տներից մեկի բակի չոր խոտն է վառվել եւ պաժառ ա ընկել, բնակիչները մի կերպ են հանգցրել »,- ավելացրեց Այգեպարի գյուղապետը։
«Գյուղի վրա կանաչ գույնի հրթիռ են բաց թողել, որ գյուղը լուսավորվի ու սկսել են խոշոր տրամաչափի զենքով կրակել մինչև ժամը 01։30-ի սահմանները», – նշել է նա՝ հավելելով, որ այժմ ճշտվում է գյուղացիներին հասցված նյութական վնասի չափը։

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան ժամը 22։30-ին` Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ կանաչագույն լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և ընդգծել, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23.00-ին: Կրակոցները շարունակվել են մինչև ժամը 1:30-ը:

«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- ասել է նա:

Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակվում է մինչ այսօր:

«Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Քիչ առաջ մեր գյուղացի բնակիչը ուզում էր իր այգին էդ հրդեհից փրկի, կրակում են անընդհատ: Արդեն ոչ մեկն իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է»,- ասել է նա և հավելել, որ եթե կրակը երկար շարունակվի, հնարավոր է` մեծ նյութական վնաս հասցնի գյուղին:

aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ի երեկոյան, ժամը 17.30-ից մինչեւ 19-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գարիկ Աբազյանը հայտնել է, որ գնդակները դիպել են գյուղի տների եւ դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը: Գյուղապետի խոսքերով՝ այրվել է գյուղի արոտավայրերի 90 տոկոսը, անասուններն արածեցնելու տեղ այլեւս չկա: 

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ գնդակոծությունը տեւել է ժամը 22-24-ը, գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի գազատարը պայթել է, այն այժմ վերականգնում են: Կամենդատյանն ասաց, որ հունիսի 28-ի առավոտյան մի քանի կրակոց է եղել, սակայն հիմա հանգիստ է: 

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից էլ տեղեկացել են, որ գնդակոծությունը տեւել է ժամը 22. 15-ից մինչեւ 01.30-ը, ժամը 23. 35-ի սահմաններում անհայտ տիպի մի արկ է պայթել: Նա հայտնել է, որ թշնամու 2 գնդակները ընկել են մովսեսցիների բնակարան, մի դեպքում տան անկողին է վառվել: Մյուս դեպքում մովսեսցին անկողնուց ելնելով եւ քիչ անց վերադառնալով՝ տեսել է, որ ադրբեջանական գնդակը խոցել, շաղ է տվել իր բարձը, նրա բախտը բերել է: Գյուղապետն ասաց, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, սակայն ադրբեջանցիները սրում են իրավիճակը: «Առաջ որ մերոնք կրակում էին,նրանք ձենները կտրում էին, հիմա շարունակում են կրակել»,-ասել է Ա. Ավալյանը: 

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ a1plus.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղի գազատարը. « Մի քանի տների տանիքները, պատերը, ապակիները, ահագին գույք վնասվել է, տներից մեկի բակի չոր խոտն է վառվել եւ պաժառ ա ընկել, բնակիչները մի կերպ են հանգցրել »,- ավելացրեց Այգեպարի գյուղապետը։

«Գյուղի վրա կանաչ գույնի հրթիռ են բաց թողել, որ գյուղը լուսավորվի ու սկսել են խոշոր տրամաչափի զենքով կրակել մինչև ժամը 01։30-ի սահմանները»,–նշել է նա՝ հավելելով, որ այժմ ճշտվում է գյուղացիներին հասցված նյութական վնասի չափը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին