▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական տվյալները պտտվում են համացանցում. «Ոլորտն անմխիթար վիճակում է»

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ  բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային  հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաև անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում: Այսուհետև յուրաքանչյուր քաղաքացի armsearch.info  համակարգի շնորհիվ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որևէ մեկը և սեղմի «OK» կոճակը: Նշենք, որ այս պահի դրությամբ կայքն անհասանելի է:

Թեմայի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը panorama.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են օգտագործել: Խնդիրն այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է` պտտվում են տարբեր ձևերով` վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձևով և այլն:

«Բնականաբար, օրենքի խախտում է` ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- ասել է նա:

Հարցին` սա հիմք չէ, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում սկսեն, Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «Հիմնականում ոստիկանության իրավասության մեջ է: Դրանով ԱԱԾ-ն կարող է զբաղվել զուտ այն պատճառով, որ այդ բազաները նաև ադրբեջանական հաքերային խմբերն են տարածում` ներկայացնելով, որ իրենք են կոտրել: Չնայած իրականում ուղղակի ցանցում գտել են ու տարածում են»:

Ըստ փորձագետի, այլ հարց է, թե սկսած հետապնդումը ինչ արդյունք կտա: Խնդիրը նաև այն է, որ միայն մեկ կայք չէ, տվյաներն ամբողջ ցանցում ցրված են: Առնվազն երկու անգամ են այդ տվյալները դուրս եկել, ինչը Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ, նշանակում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը մեզ մոտ այնքան անմխիթար վիճակում է, որ պարբերաբար արտահոսքը լինում է, առանձնապես հետևանքներ չի ունենում:

Նա հիշեցրել է նաև , որ ժամանակին ոստիկանությունն այդ տվյալները վերավաճառող մի քանի անձի ձերբակալել է, բայց սկզբնաղբյուրը չեն հայտաբերել:

Որտեղի՞ց է եղել արտահոսքը: Այս հարցին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը պատասխանեց, որ դա ևս մեծ հարց է:

«Մի՞ տեղից է գնացել, թե՞ տարբեր տեղերից քիչ-քիչ հավաքել են: Այդտեղ փաստացի օպերատորների բազաներն են, անձնագրային բազաներն են: Կարելի է ենթադրել, որ արտահոսքը ոստիկանությունից է եղել, հաշվի առնելով, որ այսքան բան միանագամից իրար վրա է հավաքված: Կարող էր նաև կադաստրից լինել»,- նշեց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին