▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29 ցմահ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել.henaran.am

 

Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 ցմահ բանտարկյալներից 29 -ը հացադուլ են հայտարարել։ Նրանք հրաժարվում են սնունդ ընդունել և հանդիպում են պահանջում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Այսօր հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները հավաքվել էին Արդարադատության նախարարության շենքի առջև և պահանջում էին բացատրություն, թե ինչի համար է ցմահ դատապարտյալների նամակը անպատասխան մնացել։Նրանք հանդիպեցին  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ նախարարը այցելել է տարբեր քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի ծանոթանա տիրող իրավիճակին։
“Նախարարի հրամանով ներկայումս իրականացվում է քարտեզագրում ցմահ դատապարտյալների հետ կապված բոլոր խնդիրների շուրջ։ Ներակայումս քննարկվում է մի քանի պայմաններ, թե որ դեպքում ցմահ դատապարտյալը կարող է դիմել պայմանական վաղակետ ազատման և գործնական քայլեր կձեռնարկենք”,-ասաց Քրմոյանը:

henaran.am-ի փոխանցմամբ` Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 ցմահ բանտարկյալներից 29-ը հացադուլ է հայտարարել։ Նրանք հրաժարվում են սնունդ ընդունել և հանդիպում են պահանջում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Այսօր հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները հավաքվել են Արդարադատության նախարարության շենքի առջև և բացատրություն են պահանջել, թե ինչի համար է ցմահ դատապարտյալների նամակը անպատասխան մնացել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին