▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամահավաք՝ Այգեպարի պաշտպանող պատի կառուցման համար

Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու դրամահավաք է նախաձեռնել:

«Պաշտպանող պատ»-ի կառուցմանը միանալ ցանկացողներին ուրբաթ՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք ՀՕՖ Երևանի գրասենյակ (Խորենացի 22)՝ դիտելու Այգեպարի մասին պատմող փոքր պատմություններ ու մասնակցություն ունենալու պատի կառուցմանը:

Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախումէ 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:

Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով:

Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը` ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել:

Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտան գպայմաններում ուսանել ու խաղալ:

Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.

 

ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԸ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՓԲԸ

ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԻՀԱՍՑԵՆ

Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ

ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԻ SWIFT#                            

ARMIAM22

ՍՏԱՑՈՂԻՀԱՇՎԵՀԱՄԱՐԱՄՆԴՈԼԱՐ

15700 01092470901

ՍՏԱՑՈՂԻՀԱՇՎԵՀԱՄԱՐՀՀԴՐԱՄ

15700 01092470300

ՍՏԱՑՈՂԻԱՆՈՒՆԸ

ՀՕՖՀԱՅԱՍՏԱՆԻՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿ

CITIBANK  N.A., NEW YORK

ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿԻ SWIFT

CITIUS33

ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿԻՀԱՇՎԵՀԱՄԱՐ

36116208

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին