Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձ կատարած ԱԱԾ աշխատակից-կապավորը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է։
Լրագրողների` ճշտելու փորձին, թե կոնկրետ ում մասին է խոսքը, նա ասել է, որ մանրամասները Հրայր Մանուկյանը կներկայացնի իր նկատմամբ հանցագործություն կատարելու հաղորդագրության մեջ։ Նա նման հաղորդում կներկայացնի այսօր ՀՀ Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: