shamshyan.com-ը գրում է. Վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը Ազգային Ժողովում Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է երթեւեկել Ազգային Ժողովին հաշվեկշռում գրանցված ավտոմեքենաների՝ 037 OO 01 ծառայողական համարանիշներով: Դրանք կարելի է տեսնել Ս. Լոքյանի վարած տարբեր մակնիշի ավտոմեքենաների վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի այն հարցին, թե ինչու՞ է ՀՀ վարչապետի խորհրդականը երթևեկում ԱԺ համարանիշներով, Սերգեյ Լոքյանն ասել է, որ. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ»:
Հայտնի ասացվածք կա՝ խելոք գառը յոթ մոր կուրծք է ուտում: Լոքյանը հավանաբար իրեն դրել է խելոք գառի տեղը:Դեմ չենք, բայց այդպիսին նա կարող է լինել իր ավտոմեքենայի մեջ: Կամ՝ իր տանը: Բայց պաշտոնը ոչխար չէ, ԱԺ համարանիշներն էլ՝ նրա պտուկները: Նա պետք է ընտրի՝ կամ Վարչապետի խորհրդական է առանց ԱԺ համարանիշների, կամ ԱԺ նախագահի խորհրդական է ԱԺ համարանիշներով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում