▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական երկաթուղու տարածքից բերման են ենթարկվել ձեռնաշարժությամբ զբաղվող 3 տղամարդ. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` Երևան քաղաքի ոստիկանները Մանկական երկաթուղու տարածքից տարբեր օրերի բերման են ենթարկել 3 մարդու: Նրանք վերջին 10 օրերի ընթացքում նշված վայրում՝ թաքնվելով ծառերի հետևում, նայելով Մանկական երկաթուղու տարածքում իրենց հանգիստն անցկացնող, լողացող կանանց և աղջիկներին, զբաղվել են ձեռնաշարժությամբ: Ոստիկանության ղեկավարությունը խիստ հանձնարարական է տվել մի քանի ստորաբաժանումների ծառայողների, որ նշված տարածքում, ինչպես նաև` այն վայրերում, որտեղ ամառվա այս տապին հանգստանում են քաղաքացիները, ուժեղացված ծառայություն կատարեն, որպեսզի նման ստահակներ չլինեն, իսկ լինելու դեպքում հայտնաբերվեն:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին