Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանը, որը հուլիսի 3-ին վիրահատվել էր, դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Նաիրի Հունանյանի վիճակը լավ է, նա գտնվում է հետվիրահատական փուլում, դեռ բուժվում է, իսկ դուրսգրման խոսք չկա:
«Երբ բժիշկները նպատակահարմար կգտնեն, այդ ժամանակ էլ կտեղափոխենք կալանավայր»,- ասացին լրատվական ծառայությունից:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը հուլիսի 3-ին տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել էին:
Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակներին Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ Նաիրի Հունանյանը գտնվում է հետվիրահատական փուլում, դեռ բուժվում է, իսկ դուրսգրման հստակ օր չկա:
«Երբ բժիշկները նպատակահարմար կգտնեն, այդ ժամանակ էլ կտեղափոխենք կալանավայր»,- ասացին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը հուլիսի 3-ին տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել էին: