▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանը ոչ միայն ինձ, գյուղապետի հետ էլ «արա»-ով էր խոսում. Մովսես Խաչատրյան. galatv.am

galatv.am-ը գրում է. Նախօրեին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում: Այցի ընթացքում Սպանդարյան համայնքի բնակիչներից Մ. Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի էր ունեցել ուշագրավ խոսակցություն: «Արա՛, նորմալ խոսի, ա՛յ տղա, ինչի՞ ես գոռում»,- դիմելով Խաչատրյանին՝ ասել էր Հ. Աբրահամյանը:

Զրույցում Մովսես Խաչատրյանը նշել է, թե Հովիկ Աբրահամյանին համարժեք պատասխան է տվել: Գնահատելով երկրի վարչապետի պահվածքը, ով իրեն «արա»-ով էր դիմել, Սպանդարյան համայնքի բնակիչն ասել է. «Ես էլ եմ իրեն տեղը դրել նորմալ ձեւով… Ինքը մտածում էր, որ կգա գյուղացիները ծափողջյուններով կդիմավորեն, ինքն էլ իրա քաղքենի ժպիտով, կարծես թե երկրին մեծ բան է արել, կթողնի կհեռանա, բայց չգիտի, որ մարդկանց այս երկրի վրա իրանց իշխանության օրոք էլ հնարավոր չէ ապրել եւ այդպիսի դիմավորում էր իրան հասնում»:

Նրա խոսքով՝  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն իր հետ է «արա»-ով խոսել, այլ նաեւ գյուղապետի, ով տեսանյութում չի երեւում: «Ինքը եկավ, սկսեց հավեսով բարեւել մարդկանց, գյուղապետին արա ասեց ինքը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին