▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոթքի մոտ ադրբեջանցի դիվերսանտը կրակել է մեքենայի վրա՝ սպանելով զինծառայողի. epress.am

epress.am-ը գրում է, որ երեկ երեկոյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանահատվածում՝ Սոթքից դեպի արևմուտք ընկած վայրում, ադրբեջանցի դիվերսանտը կրակ է բացել «Նիվա» մակնիշի մեքենայի վրա, որում մեկ զինծառայող և մեկ կին է եղել։ Այս մասին մեզ հայտնեց Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ epress.am-ի  զրուցակցի համաձայն, զինծառայողը մահացել է Վարդենիսի հոսպիտալում, կինը վիրավորվել է, իսկ ադրբեջանցի դիվերսանտին ավելի ուշ սպանել են։

Վիրավոր կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Վարդենիսում լուրեր են պտտվում, թե դա այն նույն դիվերսանտն էր, ում հաջողվել էր փախուստի դիմել Քելբաջարում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  չի հերքել լուրը, սակայն չի հայտնել որևէ մանրամասներ՝ խոստանալով, որ ԼՂՀ ՊՆ-ն շուտով հաղորդագրություն կտարածի։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին