▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ ադրբեջանցի դիվերսանտ է վնասազերծվել

 

Այսօր, ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ և ԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում, մեկ ադրբեջանցի է վիրավորվել, ապա գերեվարվել։ Այս մասին Epress.am-ին կրկին հայտնել է Վարդենիսի բնակիչը, ով չի ցանկացել ներկայանալ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցին վիրավորվել է հայկական զինված ուժերի որոնողական գործողությունների արդյուքնում, նրան պատրաստվում են Երևան տեղափոխել։
Տեղացիները համոզված են, որ սպանվածը նախորդ շաբաթ հայտնաբերված և մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ։
Տեղեկությունը պարզելու համար մեր թղթակիցը կապ է հաստատատել Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս նշել է, թե արձակուրդում է և ոչինչ ասել չի կարող։ Հարցին՝ ով է իրավասու պատասխանել իր փոխարեն, Հասրաթյանն ընդգծել է, որ տեղեկության առկայության դեպքում մամուլի բաժինը հաղորդագրություն կտարածի։ Մեր թղթակցի դիտարկմանը, թե ԼՂՀ ՊՆ-ն սովորաբար հաղորդագրությունները բավական ուշ է տարածում, Հասրաթյանը պատասխանել է, որ լրագրողը չի հասկանում ՊՆ-ի աշխատելաոճը։ Նրա խոսքով՝ ի տարբերություն ԶԼՄ-ի, ԼՂՀ ՊՆ-ն մտածում է պետության շահերի ու անվտանգության մասին, դրա համար էլ հաղորդագրությունները երբեմն ուշանում են։

Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացել է, որ այսօր կեսօրին Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները վնասազերծել են ադրբեջանցի երրորդ դիվերսանտին:

Ըստ կայքի աղբյուրների` հայկական զինուժի ներկայացուցիչներն Ադրբեջանից Քարվաճառ մուտք գործած դիվերսանտին «ձերբակալել» են առանց զենքի կիրառման: Նրանք շրջափակել են դեռևս անհայտ պատճառով մեր երկիր մուտք գործած դիվերսանտին ու այնքան են մոտեցել, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ վնասազերծել են: Այսպիսով՝ արդեն երկրորդ ադրբեջանցին է գտնվում հայոց բանակի սպաների հսկողության տակ: Իսկ երրորդ դիվերսանտը սպանվեց Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա:

epress.am կայքն էլ փոխանցում է, որ տեղացիները համոզված են, որ հայտնաբերվածը մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ։

Հիշեցնենք, որ այս առիթով ՀՀ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»: 

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին