Նախօրեին՝ Մոսկվայի օդանավակայանում ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Նա կասկածվում է հանցագործ խմբավորման հետ համագործակցելու մեջ: Տեղեկանում ենք rosbalt.ru-ից:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:
Հիշեցնենք, որ նա հաճախ է դժգոհություն հայտնել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նաև նշելով, թե «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:
Համացանցի հայ օգտատերերը վստահ են, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն ադրբեջանական պատվեր է: