Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էր վերջերս քննարկումների առիթ դարձած դերասան Կարեն Մկրտչյանը և նրան Գերմանիայում ուղեկցող ընկերներից՝ դերասան Վարդան Արզումանյանը: Ասուլիսին ներկա էին նաև Կարենի իրավաբաններ՝ «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուներ Դավիթ Հունանյանի ու Վահագն Դալաքյանի:
Բոլորին հետաքրքրում էր մեկ հարց. արդյո՞ք ճիշտ են օրերս տարածված մեղադրանքները դերասանի և նրա ընկերոջ դեմ: Կարծես թե կարծիքները հակասական են, մեկնաբանությունները տարբեր, սակայն Կ. Մկրտչյանը փորձեց հնարավորինս պարզաբանել ժողովրդի ու լրագրողների մոտ առաջացած հարցերը:
Խոսքը սկսեց դերասանի փաստաբան Դ. Հունանյանը. «Մենք գնալու ենք մինչև վերջ, զբաղվելու ենք այս հարցով, բոլոր այն անձիք, ովքեր խախտել են Կարենի իրավունքները, փորձել են ոտնահարել նրա իրավունքներն ու բարի համբավը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»:
Պրն. Հունանյանը կեղծ փաստաթղթերի մասին հնչած հարցին պատասխանեց, որ խոսքը չի կարող գնալ կեղծ փաստաթղթերի մասին, առկա է բոլոր տեսակի տեղեկատվություն, Կարեն Մկրտչյանը չունի ոչ մի թաքցնելու բան: Կարող են պարզաբանվել և հաստատվել բոլոր տեսակի վճարումները այն հաստատությունների կողմից, որտեղ դրանք կատարվել են:
Կ. Մկրտչյանը նաև պարզաբանեց, որ ոչ մի քրեական գործ չի հարուցվել ոստիկանության կողմից, այլ ընդհամենը հավաքվել են որոշ նյութեր՝ հարցը պարզաբանելու նպատակով: Լրագրողի կողմից հնչաց հարցին, թե արդյո՞ք նա տեսնում է ինչ-որ կապ իրեն հասցված հարվածի և այն չարաբաստիկ մեղադրանքներ ներկայացնող ոմն անհայտ «ֆանտոմի» միջև, դերասանը պատասխանեց՝ իհարկե տեսնում է, շեշտելով՝ եթե դրանք նույնիսկ նույն մարդիկ չեն, ապա նույն արյունն ունեցող մարդիկ են:
Դերասանը նաև պարզաբանեց, որ ինքը չի ստորագրել որևէ համաձայնագիր ըստ որի ստիպված է ժողովրդի կողմից իրեն նվիրաբերված գումարի օգտագործման դիմաց ներկայացնել ինչ-որ փաստաթղթեր: Նա շատ անձնական համարեց բարձրացնել իր հագուստն ու «ցուցադրել» վիրահատության վայրը: Կարենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ժողովրդին իրեն նվիրաբերված գումարի համար:
Ասուլիսի ընթացքում Վարդան Արզումանյանը ի տարբերություն Կարեն Մկրտչյանի գտնվեց ավելի զգացմումքային: Մանրամասները՝ տեսանյութում.Նյութի աղբյուրը ` http://yerevannews.am/?p=25348&l=am/
Այսօր լրագրողների հետ հանդիպել են դերասան Կարեն Մկրտչյանը, նրա ընկերը դերասան Վարդան Արզումանյանը և Կարենի իրավաբանները`«AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուներ Դավիթ Հունանյանն ու Վահագն Դալաքյանը:
Կարենը նախ հայտնել է, որ ոչ մի քրեական գործ չի հարուցվել ոստիկանության կողմից, այլ ընդհամենը հավաքվել են որոշ նյութեր՝ հարցը պարզաբանելու նպատակով: Լրագրողի կողմից հնչաց հարցին, թե արդյո՞ք նա տեսնում է ինչ-որ կապ իրեն հասցված հարվածի և այն չարաբաստիկ մեղադրանքներ ներկայացնող ոմն անհայտ «ֆանտոմի» միջև, դերասանը պատասխանել է՝ իհարկե տեսնում է, շեշտելով՝ եթե դրանք նույնիսկ նույն մարդիկ չեն, ապա նույն արյունն ունեցող մարդիկ են: Դերասանը նաև պարզաբանել է, որ ինքը չի ստորագրել որևէ համաձայնագիր ըստ որի ստիպված է ժողովրդի կողմից իրեն նվիրաբերված գումարի օգտագործման դիմաց ներկայացնել ինչ-որ փաստաթղթեր: