Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի քաղաքապետ` Ռուբեն Խլղաթյանին և մյուս վիրավորներին, որոնց մեքենան այսօր, ըստ նախնական տեղեկությունների, պայթել էր ականապատ տարածքում, արդեն տեղափոխել էին Երևան` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի հետ: Վերջինս, թեև քիչ առաջ վիրավորների առողջական վիճակի մասին դեռ որևէ տեղեկատվության չէր տիրապետում, նոր մանրամասներ է հաղորդել.
«Ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա և բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները, ինչպես նաև հիվանդները լաբորատոր հետազոտության են ենթարկվել: Նրանց երեքի վիճակն էլ գնահատվել է կայուն ծանր, իսկ այս պահին տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք: Նրանց մոտ առկա է ուղեղի ցնցում, ուղեղի արյունազեղում, ինչպես նաև մեկ հիվանդի մոտ ողնաշարի կոտրվածք է գրանցվել»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան