▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատկած խոզուկի մասին պարզաբանում է Արմեն Աշոտյանը

Համացանցային  նոր քննարկման թեման «Գլուխը կախ տղան» գիրքն է` հատկապես խոզուկի մասին հատվածը: Ֆեյսբուքյան օգտատերերն այս կապակցությամբ  մտավախություն էին հայտնել, քանի որ, մեղմ ասած, սերունդներ դաստիարակելու համար լավագույն ձեռնարկը չէ: Նրանցից մեկը` Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «խոզուկին» գրել է.

«Երևի խոզուկը այս հեղինակի «բանաստեղծությունները» կարդալուց է սատկել։ Մարդ զարմանում է՝ երեխեքի համար սենց բաներ գրող մարդիկ մարմնի որ մասով են մտածում»։

Գրքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել նաև Զոհրապ Եգանյանը.

«Ես գնալով սկսում եմ կարծել, որ Հայաստանում ամենաբարդ գործը կրթության նախարար լինելն է, երբ ով ինչ գիրք ուզի կարող է հրատարակել ու սերունդ դաստիարակել: Խնդրեմ՝ հերթական տաղանդավոր մանկական գիրքը»:

Բողոքի մեծ ալիք էր ուղղված էր նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աղմուկ բարձրացրած գրքին.

«Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել:

Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին՝ գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:

Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին