aravot.am-ը գրում է, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին: Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատել են «Առավոտի» այս տեղեկությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ:
Նրան կրակել ու գցել են փոսը: 4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան:
Մարամասներն սկզբնաղբյուր կայքում