▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքերի վերաբերյալ. galatv.am

galatv.am-ը գրում է, որ երեկ գիշեր Գյումրիում հերթական սպանությունն է տեղի ունեցել, մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող ծակող գործիքով ստացած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Արցախ թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանի կյանքը փրկել չի հաջողվել, ու նա հիվանդանոցում մահացել է:

Այսօր արդեն Անի թաղամասի Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչ, 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց՝ դարձյալ սուր կտրող գործիքից ստացած վնասվածքով, նրան վիրահատել են, բայց վերջինիս վիճակը ծանր է:

Կան տեղեկություններ այն մասին, որ այդ երկու դեպքերը կապ ունեն միմյանց հետ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին