▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդն ինտենսիվ կրակահերթեր էր արձակում Այգեպարի ու Մովսեսի ուղղությամբ

Ուրբաթ երեկոյան, 21.00-ից հետո,  հակառակորդը սկսել է ինտենսիվ կրակահերթերի տարափը Տավուշի մարզի սահմանապահ  բնակավայրերի` Բերդի տարածաշրջանի գյուղերի՝ մասնավորապես Այգեպարի ու  Մովսեսի ուղղությամբ:

Ըստ որոշ տեղեկությունների, հակառակորդը  կիրառում էր նաև խոշոր տրամաչափի գնդացիր: 

Այգեպարի ու  Մովսեսի գյուղացիներն ապաստանել էին նկուղներում ու իրենց տների առավել ապահով անկյուններում. տեղերում նշում էին, որ միայն կրակահերթերի դադարից հետո հնարավոր կինի պարզել գյուղերին հասցված վնասների չափը: 

Կեսգիշերին մոտ ադրբեջանցիների կրակահերթերը  դադարել  են՝ հայկական բանակի հակագործողություններից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին