▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դիվերսիան հետ մղելու ժամանակ զոհված զինծառայողի անունը. նոր մանրամասներ

Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀպաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավըև իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքիանդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին