▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Տեր- Առաքելյանի նամակը վարչապետին ու «Յունիբանկ»-ի նախագահին

 

«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել- Տեր Առաքելյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ «Յունիբանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանին: Այս մասին հայտնում է Մանվել Տեր- Առաքելյանի մամուլի կենտրոնը:
Նամանկում, մասնավորապես, ասված է.
«Ասել, որ մենք զարմացած ենք, նշանակում է ոչինչ չասել: Սակայն մենք չենք պատրաստվում հարմարվել: Հարգարժան «Յունիբանկ»-ի կողմից մենք ավելին ենք տեսել, որտեղ սովոր են խաղալ առանց կանոնների և հակասել իրենք իրենց:
Հուլիսի 2-ին «Յունիբանկ»-ի փաստաբանները դատական նիստից հետո, բարձրաձայն հայտնեցին, որ պատրաստ են մեկ երկու միլիոն դոլար զիջել մեզ իրենց բարի կամքով: Բայց պետք է վճարել 15 օրվա ընթացքում: Ինչ° բարի կամքի մասին էր խոսքը: Ինչպե՞ս հայթայթել 2 շաբաթվա ընթացքում նման գումար, եթե չասենք այն մասին, որ «Յունիբանկ»-ի շնորհիվ մենք ոչ մի բանկից չենք կարող վարկ վերցնել: Նրանց «բարությունը» ցուցադրական էր և պայմանավորված էր նրանով, որ ցույց տան պարոն վարչապետին իրենց պատրաստակամությունը գնալ կոմպրոմիսի` շատ լավ գիտակցելով, որ մենք չենք կարող դրան գնալ առանց Մավել Տեր-Առաքելյանին պատշաճ վարկառու ճանաչելու:
Համատարած պոպուլիզմ է և էլ ոչինչ: Անհնար է պարոնայք բանկիրներ: Մենք ամեն դեպքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը բանակցություններ վարելու: Մեր հերթին մենք առաջարկություններ արեցինք. պլան ա. առաջին հերթին Մանվել Տեր-Առաքելյանին համարել բարեխիղճ վարկառու, և պլան բ. գույքագրել վերջինիս ունեցվածքը` հողեր, շինություններ, արտադրություններ, որոնք կազմում են մոտավորապես 11 մլն դոլար և ավելի, վաճառել դրանք լիկվիդացիոն գներով, և մարել «գործընկերոջ» պարտքերը:
Մենք ստացանք կատեգորիկ «ոչ» պատասխան սուպերմինիստր Դավիթ Հարությունյանի եղբոր` փաստաբան Հայկ Հարությունյանի ստորագրությամբ: 
Հեղինակն իր արտահայտություններում իրեն ոչնչից չէր զրկել: Մեզ ասված էր. «Դուք մեզ չեք հետաքրքրել, չենք ցանկանում լսել և գործ ունենալ Ձեր հետ փոխկապակցված և ոչ մի մարդու հետ: Չմոտենաք մեր բանկին: Դուք զրկված եք գոյության իրավունքից:
Հին Էրիվան Ռեստորանը համեղ պատառ է: Միայն թե կոկորդում չմնա»:
«Յունիբանկ»-ի դիրքորոշումը փոխվել է 100%-ով: Բանկը ցույց տվեց իր իսկական դեմքը: Նման գրությունից հետո խոսել բանակցությունների մասին ավելորդ է:
Պարոն Գագիկ Զախարյան, Դուք տեղյակ եք° ինչ է կատարվում Ձեր մեջքի ետևում: Ո°վ է ղեկավարում ձեր բանկը, որոշումներ ընդունում ու փոփոխում դրանք, հրամաններ ստանում դրսից: Դուք տեղյակ ե°ք հրամանները որտեղից են ստացվում: Մամուլում գրում են` գլխավոր թիկնապահից: Դուք հասկացա°ք ում մասին է խոսքը: Ձեզ դա բավարարու°մ է, թե բանկում երկիշխանություն է կամ եռիշխանություն: Ուզում ենք վերջապես Ձեր դիրքորոշումը իմանալ: Հավանական է` Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Դուք ձեր բանկի պոտենցիալ ներդրողներին ասում եք, որ «Մանվելի հետ պրոբլեմները լուծվում են», բանակցություններ են վարվում: Իմացեք, դա այդպես չէ: Բանակցությունները չկայացան, ինչի մասին պարտադիր պետք է տեղեկանա նաև պարոն Աբրահամյանը, որը փորձում էր հարթեցնել կոնֆլիկտը` խոստանալով, որ թույլ չի տա բիզնեսմենի ունեցվածքին տիրանալ, հուսով եմ, որ բանկի ղեկավարությունը խելամիտ կգտնվի: Կարծում եմ, այժմ նա համոզվեց հակառակում:
Հարգելի պարոն Աբրահամյան, մենք վստահ էինք, որ Ձեր միջամտությամբ կտիրեք իրավիճակին` ուշքի բերելով բանկին: Բայց դա տեղի չունեցավ: Ձեր ջանքերը ապարդյուն էին, և ցավոք, նույնիսկ դուք անզոր գտնվեցիք Յունիբանկի քմահաճույքների դեմ:
Վ. Աթայանի և իր թիմակիցների հետ խոսելն ավելորդ է: Նրանք ոչնչացնում են այն, ինչի դիպչում են:
Պարոն Զախարյան փրկեք Ձեր Բանկի վարկանիշը, քանի դեռ ուշ չէ: Թե չէ կկորցնեք Ձեր բոլոր հաճախորդներին:
Հուսով ենք լսել ձեր պատասխանը»:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?36758&l=am/

«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել- Տեր Առաքելյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ «Յունիբանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանին: Այս մասին հայտնում է Մանվել Տեր- Առաքելյանի մամուլի կենտրոնը:
Նամանկում, մասնավորապես, ասված է.
«Ասել, որ մենք զարմացած ենք, նշանակում է ոչինչ չասել: Սակայն մենք չենք պատրաստվում հարմարվել: Հարգարժան «Յունիբանկ»-ի կողմից մենք ավելին ենք տեսել, որտեղ սովոր են խաղալ առանց կանոնների և հակասել իրենք իրենց:
Հուլիսի 2-ին «Յունիբանկ»-ի փաստաբանները դատական նիստից հետո, բարձրաձայն հայտնեցին, որ պատրաստ են մեկ երկու միլիոն դոլար զիջել մեզ իրենց բարի կամքով: Բայց պետք է վճարել 15 օրվա ընթացքում: Ինչ° բարի կամքի մասին էր խոսքը: Ինչպե՞ս հայթայթել 2 շաբաթվա ընթացքում նման գումար, եթե չասենք այն մասին, որ «Յունիբանկ»-ի շնորհիվ մենք ոչ մի բանկից չենք կարող վարկ վերցնել: Նրանց «բարությունը» ցուցադրական էր և պայմանավորված էր նրանով, որ ցույց տան պարոն վարչապետին իրենց պատրաստակամությունը գնալ կոմպրոմիսի` շատ լավ գիտակցելով, որ մենք չենք կարող դրան գնալ առանց Մավել Տեր-Առաքելյանին պատշաճ վարկառու ճանաչելու:
Համատարած պոպուլիզմ է և էլ ոչինչ: Անհնար է պարոնայք բանկիրներ: Մենք ամեն դեպքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը բանակցություններ վարելու: Մեր հերթին մենք առաջարկություններ արեցինք. պլան ա. առաջին հերթին Մանվել Տեր-Առաքելյանին համարել բարեխիղճ վարկառու, և պլան բ. գույքագրել վերջինիս ունեցվածքը` հողեր, շինություններ, արտադրություններ, որոնք կազմում են մոտավորապես 11 մլն դոլար և ավելի, վաճառել դրանք լիկվիդացիոն գներով, և մարել «գործընկերոջ» պարտքերը:
Մենք ստացանք կատեգորիկ «ոչ» պատասխան սուպերմինիստր Դավիթ Հարությունյանի եղբոր` փաստաբան Հայկ Հարությունյանի ստորագրությամբ: 
Հեղինակն իր արտահայտություններում իրեն ոչնչից չէր զրկել: Մեզ ասված էր. «Դուք մեզ չեք հետաքրքրել, չենք ցանկանում լսել և գործ ունենալ Ձեր հետ փոխկապակցված և ոչ մի մարդու հետ: Չմոտենաք մեր բանկին: Դուք զրկված եք գոյության իրավունքից:Հին Էրիվան Ռեստորանը համեղ պատառ է: Միայն թե կոկորդում չմնա»:
«Յունիբանկ»-ի դիրքորոշումը փոխվել է 100%-ով: Բանկը ցույց տվեց իր իսկական դեմքը: Նման գրությունից հետո խոսել բանակցությունների մասին ավելորդ է:
Պարոն Գագիկ Զախարյան, Դուք տեղյակ եք° ինչ է կատարվում Ձեր մեջքի ետևում: Ո°վ է ղեկավարում ձեր բանկը, որոշումներ ընդունում ու փոփոխում դրանք, հրամաններ ստանում դրսից: Դուք տեղյակ ե°ք հրամանները որտեղից են ստացվում: Մամուլում գրում են` գլխավոր թիկնապահից: Դուք հասկացա°ք ում մասին է խոսքը: Ձեզ դա բավարարու°մ է, թե բանկում երկիշխանություն է կամ եռիշխանություն: Ուզում ենք վերջապես Ձեր դիրքորոշումը իմանալ: Հավանական է` Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Դուք ձեր բանկի պոտենցիալ ներդրողներին ասում եք, որ «Մանվելի հետ պրոբլեմները լուծվում են», բանակցություններ են վարվում: Իմացեք, դա այդպես չէ: Բանակցությունները չկայացան, ինչի մասին պարտադիր պետք է տեղեկանա նաև պարոն Աբրահամյանը, որը փորձում էր հարթեցնել կոնֆլիկտը` խոստանալով, որ թույլ չի տա բիզնեսմենի ունեցվածքին տիրանալ, հուսով եմ, որ բանկի ղեկավարությունը խելամիտ կգտնվի: Կարծում եմ, այժմ նա համոզվեց հակառակում:
Հարգելի պարոն Աբրահամյան, մենք վստահ էինք, որ Ձեր միջամտությամբ կտիրեք իրավիճակին` ուշքի բերելով բանկին: Բայց դա տեղի չունեցավ: Ձեր ջանքերը ապարդյուն էին, և ցավոք, նույնիսկ դուք անզոր գտնվեցիք Յունիբանկի քմահաճույքների դեմ:Վ. Աթայանի և իր թիմակիցների հետ խոսելն ավելորդ է: Նրանք ոչնչացնում են այն, ինչի դիպչում են:
Պարոն Զախարյան փրկեք Ձեր Բանկի վարկանիշը, քանի դեռ ուշ չէ: Թե չէ կկորցնեք Ձեր բոլոր հաճախորդներին:
Հուսով ենք լսել ձեր պատասխանը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին