▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը կրկին գնորդ չունի

 

Արդեն 5-րդ անգամ աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորից գնորդ չունեցավ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը վաճառքի էր հանվել հուլիսի 17-ին, 10 տոկոս զեղչով, մեկնարկային գինը սահմանվել էր 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամ էր: Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 29-ն էր, որն ավարտվեց նորից առանց առաջարկի:
Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ այն հանվել էր հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամ: 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: Դատարանն անօրինական էր համարել աճուրդը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից տեղեկանում ենք, որ արդեն 5-րդ անգամ աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորից գնորդ չունի:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը վաճառքի էր հանվել հուլիսի 17-ին, 10 տոկոս զեղչով, մեկնարկային գինը սահմանվել էր 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամ էր: Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 29-ն էր, որն ավարտվեց նորից առանց առաջարկի:
Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ այն հանվել էր հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամ: 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: Դատարանն անօրինական էր համարել աճուրդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին