▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենակիցներ» ծրագրով Վորոնեժ մեկնած հայերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորում

Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության աղմկահարույց «Հայրենակիցներ» ծրագիրը, որը  Հայաստանում իրականացվում է 2006-ից և որի շրջանակներում այս տարիների ընթացքում Հայաստանը լքել են հազարավոր մարդիկ, ոչ միանշանակորեն է ընդունվել ու բազմիցս քննադատության է արժանացել շատերի կողմից: Հատկանշական է, որ ծրագրին դեմ է արտահայտվել անգամ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այն ձևը և ֆորմատը, որով ՌԴ միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չեն:

Հերթական խումբը Հայաստանից՝ շուրջ 100 հոգի, հայաստանյան գրասենյակից «Կանաչ անձնագրեր» ստանալով,  օրերս ուղևորվել է Վորոնեժ: Սակայն, ինչպես ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին մեր հայրնեկացիները,  իրենց այնտեղ տհաճ անակնկալ էր սպասվում: Ինչ-ինչ անհասկանալի խնդիրներ են առաջացել, որոնցով պայմանավորված՝ մեր հայրենակիցների՝ Վորոնեժ  ժամանելու պահին անձնագրերում կնիքներ չեն դրվել: Ավելին՝  պահանջել են նախևառաջ գրանցում ստանալ:  Արդյունքում՝ նրանց կենտրոնական ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչությունից ուղարկում են  շրջանային միգրացիոն ծառայություն և հակառակը՝ ստիպելով անընդհատ սպասել: Այսպիսով՝  Հայաստանից մեկնածներն անհասկանալի պատճառներով հայտնվել են  անվերջ քաշքշուկի ու անծայրածիր հերթերի մեջ:

«Օրերով ու շաբաթներով վազվզում ենք՝ անվերջ հերթերի պատճառով: Մարդկանց խաբելով սպասեցնում են, անհարգալից ու արհամարհական վերաբերմունքը, որ դրսևորվում է մեր նկատմամբ,  վիրավորական է»,-նշեց մեր զրուցակիցներից մեկը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին