▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ՎՏԲ Բանկ-ի նկատմամբ

Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաեւ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային եւ ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաեւ դրամական միջոցների փոխանցման գործարքները եւ բանկային քարտերի օգտագործումը:

Ընդգծում ենք, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին եւ կատարել պարտավորությունները ողջ ծավալով եւ բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ:

Visa и Mastercard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում:

Նշենք, որ ՎՏԲ Բանկ ափսոսանքով է ընդունել ամերիկյան իշխանությունների որոշումը,  թեև  միաժամանակ այն ոչ ադեկվատ է համարում, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաեւ ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին