▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ն` Համալիրում տեղի ունեցածի մասին

ԴԱՀԿԾ-ն մեկնաբանում է Մարզահամերգային համալիրում  երեկ տեղի ունեցածը.
Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության:
ԴԱՀԿԾ մամուլի ծառայություն
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
ԴԱՀԿ աշխատակիցները՝ մոտ 30 հոգի, մոտ երկու ժամ առաջ մտել են Մարզահամերգային համալիրի շենք ու առգրավել բոլոր բաց սենյակների գույքը, իսկ փակ սենյակները կապարակնքել են։

ԴԱՀԿԾ-ն մեկնաբանում է Մարզահամերգային համալիրում  երեկ տեղի ունեցածը.
Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության:

ԴԱՀԿԾ մամուլի ծառայություն

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԴԱՀԿ աշխատակիցները մտել էին մարզահամերգային համալիրի շենք ու առգրավել բոլոր բաց սենյակների գույքը, իսկ փակ սենյակները կապարակնքել էին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին